Բարձր մոդեռնիզմ

Բարձր մոդեռնիզմը դա մոդեռնի զարգացման այն շրջանն է, երբ արևմտյան քաղաքակրթությունը դառնում է առավել գիտահենք և սկսում է աննախադեպ կերպով վայելել և կիրառել գիտության և տեխնիկայի ձեռքբերումները: Երկաթբետոնը, ապակին ու մետաղը հանդիսանում են բարձր մոդեռնիզմի ճարտարապետության հիմնական նյութը, որը սակայն Հայաստանի դեպքում հաճախ փոխարինվում է տեղական քարով՝ կոտրելով կառույցների խիստ արդիական, գիտահենք կերպարը: Ելնելով տիպարային և տիպաբանական կառուցվածքից և կոնստրուկտիվ համակարգից՝ այս ուղղության տոնայնության մեջ կառուցված հանրային կառույցները հաճախ ունենում են կողային խուլ պատեր, որոնք զարդարվում են խճանկարներով կամ բառելիեֆներով: Մոնումենտալ արվեստը ինքնին դառնում է ոչ միայն ճարտարապետության մասնիկ, այլև իր թեմատիկ բովանդակությամբ հաճախ հանդիսանում է բարձր մոդեռնիզմի գաղափարախոսության արտահայտման գործիք՝ տիեզերագնացությանը, գիտությանը և մտավոր ու ֆիզիկական աշխատանքին նվիրված թեմաները կոչված էին քարոզելու Խորհրդային Միության գիտական, տեխնիկական և տնտեսական նվաճումները: Հայկական ճարտարապետության դեպքում այս թեմատիկան հաճախ փոխարինվում էր ավանդական մոտիվներից ազդված, բայց արդիական գեղարվեստական լեզվով իրականացված դեկորատիվ աբստրակտ կոմպոզիցիաներով:  



Encyclopedia

'Ալգորիթմ' ԳՀ Կենտրոն, Երևան

Ստեփան Քյուրքչյան, 1985

Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան

Ջիմ Թորոսյան, Գևորգ Արամյան, 1985

Հանրախանութ, Դիլիջան

Ջ. Սարգսյան, Գ. Գյուլխասյան, Ռ. Եսայան

Քաղաքապետարանի շենք, Վաղարշապատ

Ֆ.Վաղարշակյան, Մ. Միքաելյան, 1968-76

Կառավարական 3-րդ շենք, Երևան

Թ. Գևորգյան, Վ.Հուսյան, 1980

Միասեկցիոն 14 հարկանի կարկաս-պանելային բնակելի շենք

Մարտին Միքաելյան, կոնստրուկտորներ` Մ.Կ.Մուսոյան, Ա.Գ.Կարապետյան, 1980-1986

Երարդշին տրեստի պանսիոնատը 150 տեղով

Մ.Միքաելյան, Վ.Ալեքսանյան, 1980-ականներ

Առողջարան Արզնիում 2500 տեղով

Մ.Միքաելյան, Ռ.Վարդանյան, 1968

Առողջարան 400 տեղով Արզնիումs Title

Մ.Միքաելյան, կոնստր. Կ.Ս. Ղազարյան, 1966-84

Գյումրիի դրամատիկական թատրոնը

Յու. Սաֆարյան, Մ.Միքաելյանի, Ս.Ա.Սաֆարյանի, Ռ.Հ.Բաղդասարյանի մասնակցությամբ, 1962

Մշակույթային առողջասրահ 800 հանդիսատեղով և լողավազանով Ջերմուկում

Մ.Միքաելյան, Զ.Սիմոնյան, կոնստր. Կ.Ս.Ղազարյան, Վ.Ս.Պողոսյան, 1969-86

Սպորտային համալիր

Մարտին Միքաելյան, Ա.Միրիջանյան, Մ.Սաֆրաստյան, 1974-1986

Մշակույթի տուն Մեծամորում

Մարտին Միքաելյան, Ֆրեդ Աֆրիկյան, 1975

Կենսաքիմիայի ինստիտուտ

Ռազմիկ Ալավերսյան, Գուրգեն Մնացականյան, 1962

Սրտաբանության գիտահետազոտական կենտրոն

Ջիմ Թորոսյան, Լևոն Էլոյան, 1964-1968

Ճարտարապետության և շինարարության հետազոտական ինստիտուտ

Մարտին Միքայելյան, Ավետիս Ահարոնյան, 1957-1964

11-րդ պոլիկլինիկա

Էմիլ Ոսկանյան

Մշակույթի տուն Սևանում

Մ.Միքայելյան, Զ.Սիմոնյան, 1968-1975

Հյուրանոց 121 տեղով

Մ.Միքայելյան, Գ. Գրիգորյան, Կ. Տիրատուրյան, 1972-1975

Վարչական շենք

Մ.Միքայելյան, Կ. Տիրատուրյան, 1974-1976