Մարտին Միքայելյան

1926-1997

Մարտին Միքայելյան

Մարտին Միքայելյանը հայկական բարձր մոդեռնիզմի գիտահենք ճարտարապետության վարպետներից ու հենասյուններից մեկն է: Նրա բազմակողմանի նախագծային գործունեությունը հիմնված է խորը գիտական հետազոտությունների հման վրա՝ տեխնիկական, ֆունկցիոնալ և առողջապահական լավագույն նորարական լուծումներն առաջարկելու ու կիրառելու համար: Մ. Միքայելյանը առողջարանային ճարտարապետության մեծ գիտակ էր: Հանրապետության խոշորագույն առողջարանները, որոնք գործում են մինչև այսօր, պատկանում են նրա հեղինակային կամ մասնակցական մատիտին:

Լինելով գիտահենք և կոմպլեքս, նորարարական մտածողության տեր ասնագետ՝ Միքայելյանը եղել է նաև քաղաքաշինարար, ստեղծել Մեծամոր քաղաքը գրեթե ամբողջությամբ և Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծը:

Իր ողջ մոդեռնիստական ու նորարական, գիտահենք մտածողությամբ Միքայելյանը աշխատել է հայկական ավանդական ճարտարապետությանը բնորոշ էսթետիկայի տոնայնության մեջ և փորձել խիստ ու լակոնկ մոդեռնիստական կառույցներին հաղորդել ավադականի արդիակացված ոգով արված գեղարվեստական մոտիվներ: Նա, ինչպես և Իսրայելյանը, գիտակցում էր սառը ու դատարկ մոդեռնիզմի սահմանափուկմները և փորձում օգտագործելով մոդեռնիզմի ձեռքեբերումները նյութին և կառուցվածքին համապատասխան, այնուհանդերձ համատեղել այն ավանդական քարի գեղարվեստականության հետ:



Encyclopedia

Քաղաքապետարանի շենք, Վաղարշապատ

Ֆ.Վաղարշակյան, Մ. Միքաելյան, 1968-76

Միասեկցիոն 14 հարկանի կարկաս-պանելային բնակելի շենք

Մարտին Միքաելյան, կոնստրուկտորներ` Մ.Կ.Մուսոյան, Ա.Գ.Կարապետյան, 1980-1986

Անորոշ կառույց

Մ.Միքաելյան, Ա.Միքաելյան, 1989

Երարդշին տրեստի պանսիոնատը 150 տեղով

Մ.Միքաելյան, Վ.Ալեքսանյան, 1980-ականներ

Առողջարան Արզնիում 2500 տեղով

Մ.Միքաելյան, Ռ.Վարդանյան, 1968

Առողջարան 400 տեղով Արզնիումs Title

Մ.Միքաելյան, կոնստր. Կ.Ս. Ղազարյան, 1966-84

Մշակույթի տուն 600 տեղով Ազիզբեկովում

Մ.Միքաելյան, Զ.Սիմոնյան, 1968-78

Անորոշ կառույց

Մարտին Միքաելյան

Գյումրիի դրամատիկական թատրոնը

Յու. Սաֆարյան, Մ.Միքաելյանի, Ս.Ա.Սաֆարյանի, Ռ.Հ.Բաղդասարյանի մասնակցությամբ, 1962

"Խոտորջուր" հանգստյան տունը Հանքավանում

Մ.Միքաելյան, Կ.Ս.Տիրատուրյան, 1967

Առողջարան 250 տեղով «Արարատ» Ջերմուկում

Մ.Միքաելյան, Ս.Ս.Ումեդյան, կոնստր. Կ.Ս.Ղազարյան, 1964-78

Առողջարան «Գլաձոր» 500 տեղով Ջերմուկում

Մ.Միքաելյան, Ֆ.Շ.Վաղարշակյան, կոնստր. Կ.Ս.Ղազարյան, Վ.Ս.Պողոսյան, 1968-86

Մշակույթային առողջասրահ 800 հանդիսատեղով և լողավազանով Ջերմուկում

Մ.Միքաելյան, Զ.Սիմոնյան, կոնստր. Կ.Ս.Ղազարյան, Վ.Ս.Պողոսյան, 1969-86

Եղեռնի զոհերի հուշարձան Նոր Խարբերդում

Մ.Միքաելյան, քանդ․ Հ․Խաչատրյան, 1965

Սպորտային համալիր

Մարտին Միքաելյան, Ա.Միրիջանյան, Մ.Սաֆրաստյան, 1974-1986

Մշակույթի տուն Մեծամորում

Մարտին Միքաելյան, Ֆրեդ Աֆրիկյան, 1975

Քաղաքային լակի համալիր

Մարտին Միքաելյան, Ս.Գեղամյան, 1975-1986

Ճարտարապետության և շինարարության հետազոտական ինստիտուտ

Մարտին Միքայելյան, Ավետիս Ահարոնյան, 1957-1964

Մշակույթի տուն Սևանում

Մ.Միքայելյան, Զ.Սիմոնյան, 1968-1975

Հյուրանոց 121 տեղով

Մ.Միքայելյան, Գ. Գրիգորյան, Կ. Տիրատուրյան, 1972-1975

Վարչական շենք

Մ.Միքայելյան, Կ. Տիրատուրյան, 1974-1976

Վիվանդանոցային համալիր

Մ.Միքայելյան, Ե.Մալոյան, 1972-1976

Կապի շենք

Մ.Միքայելյան, Կ.Տիրատուրյան, 1972-1973

Մշակույթի պալատ Մարալիկում

Մարտին Միքայելյան, 1972-1982

Պիոներական ճամբար 250 տեղով

Մ.Միքայելյան, Ս.Ումեդյան, 1972-1984